Հայաստան այցելության առաջին օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նախագահական նստավայրում ունեցած իր ելույթում 1915 թվականին տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» է բնութագրել. գրում է BBC թուրքական ծառայությունը:
Հռոմի Պապն անցյալ տարի Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչը Թուրքիա-Վատիկան հարաբերություններում ճգնաժամի պատճառ էր դարձել:
Թուրքիայում Վատիկանի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հետ էր կանչվել, դիվանագիտական ջանքերի շնորհիվ պաշտոնին վերադարձել էր 10 ամիս անց:
«Հայաստան այցելությունից առաջ Վատիկանից եկած նշանները ենթադրել էին տալիս, որ Պապը խուսափելու է «ցեղասպանություն» ասելուց»,-գրում է լրատվամիջոցը:
Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, անդրադառնալով այդ բառի մասին մեկնաբանություններին, ասել էր, որ «չեն ցանկանում քաղաքական թակարդն ընկնել»: Դրանից հետո հայ ժողովրդին հղած տեսաուղերձում Ֆրանցիսկոս Պապը եզրույթը չէր օգտագործել, ինչի պատճառով տպավորություն էր ստեղծվել, որ նա ցանկանում է խոսափել Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական նոր խնդիրներից:
Հայաստանում Հռոմի Պապի ելույթի տեքստի գրավոր տարբերակը բաժանված է եղել հավատարմագրված լրագրողներին: Տեքստում «ցեղասպանություն» տերմինի փոխարեն «Մեծ եղեռն» է գրված եղել:
Սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված ընդունելության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը շեղվել է գրված տեքստից ու 1915-ի դեպքերը կոչել «ցեղասպանություն»:
Tert.am
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44