ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակիչների՝ նշված վարչական շրջանի տարածքում կատարված մի շարք բնակարանային գողությունների, գողության փորձերի և կողոպուտի համար: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 26-ին ահազանգ էր ստացվել՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում կատարված գողության վերաբերյալ: Պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և հափշտակել շուրջ 60 գրամ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևանի բնակիչներ` ծնված 1987 և 1989թթ..:
Քրեական գործով իրականացված օբյեկտիվ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի երկու բնակիչների մասնակցությամբ կատարվել են նաև այլ հափշտակություններ։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4, գողության փորձի 2 և կողոպուտի 1 դեպք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (4 դրվագ), 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, իսկ 1987թ. ծնված երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ) և 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02