«Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական թիմը պատրաստել ու կյանքի է կոչել Արցախ TV-ի տեխնիկական վերազինման նախագիծը, որի շնորհիվ արդեն Արցախի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է թվային՝ HD որակով:
Նոր սարքավորումները Արցախի հանրային հեռուստատեսության մասնագետների հետ տեղադրել ու մոնտաժել են «Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական մասի պատասխանատուները:
Արցախի հեռուստաընկերության տեխնիկական վերազինման աշխատանքները և անալոգային SD ֆորմատից թվային HD ֆորմատի անցնելը հեռուստաընկերությունը դարձրել է ավելի մրցունակ ու մի քանի քայլ առաջ մյուս՝ անգամ երևանյան հեռուստաալիքներից, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պանարմենիան Մեդիա գրուպ»–ի տեխնիկական և ՏՏ գծով տնօրեն Հարություն Գուլյանը՝պատմելով կատարված աշխատանքների մասին:
«Մեզ դիմել էր Արցախ TV –ն, որպեսզի մենք նախագիծ պատրաստենք հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար: Վերազինվել է Արցախ TV-ի արտագնա նկարահանման տեսախցիկների պարկը: HD ֆորմատով են նկարահանվում թե՛ լուրերը, թե՛ այլ հաղորդումներ, ինչպես նաև վերազինվել է իրենց տաղավարի տեխնիկան: Մանկական ծրագրերը, ուղիղ եթերը, այդ բոլորը եթեր է մտնում HD որակով: Դրանից բացի վերազինվել է եթեր հեռարձակող տեխնիկան: Այսօրվա տեխնիկական առումով բոլոր մարտահրավերներին իրենք պատրաստ են»,-ասաց Հարություն Գուլյանը:
Նա նաև նշեց, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի և Արմենիա TV-ի տեխնիկական կազմը 10 օր շարունակ Արցախում է եղել և ապահովել Արցախ TV-ի տեխնիկական վերազինման ամբողջ աշխատանքները:
Ստեղծվել է նաև հեռուստատեսային շարժական կայան, որն այսուհետ հնարավորություն կտա տարբեր վայրերում իրականացնել նկարահանումներ, ինչպես համերգների, շքերթների նկարահանում, այնպես էլ ուղիղ հեռարձակումների ապահովում միանգամից 8 տեսախցիկներով:
«ՊԱՄԳ-ի և Արմենիա TV –ի տեխնիկական կազմը տեղում ապահովել է տեխնիկական նոր սարքավորումների ինտեգրումը: Այսպիսով` Արցախ TV-ն դարձել է ավելի մրցունակ, Երևանում այսօր էլ կան ալիքներ, որոնք HD որակի չեն, բայց Արցախ TV –ն արդեն HD հեռարձակում է ապահովում: Թվային հեռարձակման անցնելը իրենց համար շատ մեծ քայլ էր ներկա իրավիճակից, կարելի է ասել միանգամից երկու քայլ առաջ են անցել այլ հեռուստաընկերությունների համեմատ»,-ասաց Հարություն Գուլյանը:
Այսպիսով, շնորհիվ ՊԱՄԳ տեխնիկական թիմի նախաձեռնության, Արցախ TV-ն այսուհետ տեխնիկապես հագեցած ու ժամանակի թելադրանքին համահունչ որակյալ հեռուստաարտադրանք կմատուցի իր հեռուստադիտողին:
Տեխնիկական վերազինման արդյունքում հեռուստաընկերության աշխատանքի կառավարումն ու համակարգումը կդառնա ավելի օպտիմալ, եթերին հաղորդելով նոր որակ և մրցունակություն:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02