Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին իր ելույթով նոր հույսեր է արթնացրել ֆրանսահայերի շրջանում: Այդ մասին նշված է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարության մեջ:
«Հանրապետական օրացույցում ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ամրագրելու, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վերականգնելու, Հայոց հիշողության և քաղաքակրթության կենտրոնի ստեղծմանն աջակցելու նրա որոշումները բավարարում են Ֆրանսիայի հայկական ծագում ունեցող անձանց ակնկալիքները, ովքեր 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ժառանգներն են»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհակալություն է հայտնում Էմանուել Մակրոնին՝ նշված հարցերի լուծմանն աջակցելու համար, որոնք ոչ միայն հարգանքի տուրք են զոհերի հիշատակին և նրանց ժառանգների արժանապատվությանը, այլ նաև հավատարիմ մնալու ձգտում համամարդկային արժեքներին և հիմնարար քաղաքական հարցերին, Հայաստանի անվտանգության ապահովմանն ու Թուրքիայի հանդարտեցմանը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն համակարգող խորհուրդն ընդգծել է, որ մոբիլիզացնելու է իր ջանքերը այս նպատակներին հասնելու համար: «Մենք սրտանց ընդունում ենք Էմանուել Մակրոնի անկեղծությունը և կանենք ամեն հնարավորը, որպեսզի նրա ստանձնած պարտավորությունները դառնան իրականություն որքան հնարավոր է շուտ, իմանալով, որ ոչինչ չի խանգարում նրան պայքարել հայոց երկարատև պայքարի արդարության համար, հատկապես թուրքական պետության դեմ»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Փարիզում: Ընթրիքին մասնակցելու են նախագահ Մակրոնը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը:
168.am
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02