«ԼՂ հակամարտությամբ՝ կառավարումը դժվարացել է»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ հայ լրագրողների համար կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Կարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին` անդրադառնալով ՆԱՏՕ-հարավկովկասյան երկրներ համագործակցությանը:
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի երկրներին դիտարկում է՝ որպես պոտենցիալ գործընկերներ, այդ թվում՝ Վրաստանին, որպես ՆԱՏՕ անդամակցության թեկնածու երկիր: Թեև, ըստ նրա, իրատեսական չէ Վրաստանի` ՆԱՏՕ անդամակցությունը մոտակա ապագայում, քանի որ Վրաստանի անդամակցության հարցի շուրջ դաշինքում կոնսենսուս չկա: Հայաստանը, Ստրոնսկու խոսքով, որպես Ռուսաստանի գործընկեր՝ ամուր կերպով կանգնած է Ռուսաստանի անվտանգության ուղեծրում:
«Բայց ՆԱՏՕ-ն նախկինի նման շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ, և դաշինքը բարձր է գնահատում այն համագործակցությունը, որը կա Հայաստանի հետ վերջին երկու տասնամյակի ընթացքում: Ես նաև կընդգծեի, որ հայկական ռազմական բարեփոխումները հիմնականում իրականացվել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի օրինակով, այնպես որ, չնայած Երևան-Մոսկվա անվտանգության ոլորտում դաշինքին, հայկական կողմը ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերությունների պահպանման կոնկրետ խթաններ ունի»,- ասաց ամերիկաբնակ վերլուծաբանը:
Նա այն համոզմանն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ անդամակցության հնարավորություններ ընդհանրապես չունեն, քանի որ հետաքրքրված չեն ՆԱՏՕ-ին անդամակցությամբ, թեև ՆԱՏՕ-ի դռները բաց են բոլոր երկրների առջև: Այնուամենայնիվ, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ հետաքրքրված չեն ՆԱՏՕ-ի ցանկացած տեսակի ընդլայնմամբ՝ դեպի Արևելք: Անդրադառնալով Հայաստանի և Ռուաստանի միջև ՀՕՊ միասնական համակարգի ստեղծմանը, Ստրոնսկին ասաց, որ ՆԱՏՕ-ն Հայաստանին չի դիտարկում՝ որպես սպառնալիք, ուստի չի դիտարկում միասնական ՀՕՊ-ը` որպես ՆԱՏՕ-ի անվտանգությանն ուղղված մարտահրավեր:
Ըստ նրա՝ հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած առճակատումը, Թուրքիան, անկասկած, գոհ չի լինի, ավելին, այս հարցը կբարդացնի Հայաստանին և Թուրքիային հաշտեցնելու և սահմանների բացման ուղղությամբ միջնորդների բոլոր փորձերը: Վերլուծաբանը չի կարծում, թե միասնական ՀՕՊ համակարգը կբարձրացնի Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությունը: Խոսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Մոսկվա-Վաշինգտոն համագործակցության արդյունավետության մասին, Պոլ Ստրոնսկին ասաց, որ բարդ է պատասխանել այդ հարցին:
Նրա կարծիքով՝ այդ հակամարտության կարգավորման գործընթացը տուժեց երկու տարի առաջ ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարումից: Այդ ժամանակից ի վեր, նրա խոսքով, մենք ականատեսն ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության մի քանի փուլերի, որոնք ամենավատն էին 1994թ.-ից սկսած: Իհարկե, նրա վստահեցմամբ, այս պայմաններում հակամարտության կառավարումը դժվարացել է: «Այնուամենայնիվ, վերջին հաշվով, կարգավորումը կախված է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի` զիջումների գնալու որոշումից, և Ղարաբաղի շուրջ ռուս-ամերիկյան համագործակցության ոչ մի ծավալ չի կարող ստիպել Բաքվին և Երևանին՝ գնալ կոմպրոմիսի, եթե նրանք դա չեն ցանկանում»,- նկատեց Պոլ Ստրոնսկին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55