Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ֆոնին չնայած միջազգային շուկաներում անկում գրանցվեց, մի շարք ընկերությունների արժեթղթերը, հակառակը, թանկացել են։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ամենից շատ արժևորվել են SPDR Gold Shares և British American Tobacco Plc ընկերությունների արժեթղթերը։ British American Tobacco Plc-ի բաժնետոմսերը հունիսի 24-ին մեկ օրում արժևորվել են 2.6%-ով՝ FTSE 100 ինդեքսի անկման ֆոնին։ Իսկ տարվա կտրվածքով՝ այս ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 16%-ով։
Այս ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը Capital Group-ն է, որը 2016-ի ընթացքում իր մասնակցությունը հասցրել է 5.6%-ի։ Capital Group-ը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություններ տալ Bloomberg-ին։ Գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ British American Tobacco Plc-ի արտադրանքի վաճառքի ծավալներն արտերկրում ավելի մեծ են, քան Մեծ Բրիտանիայում, ինչի պատճառով բրիտանական ֆունտի թուլացումը ձեռնտու է ընկերությանը։
Նույնը վերաբերվում է նաև վիսկի արտադրող Diageo Plc ընկերությանը։ Bloomberg-ը նշում է, որ ընդհանրապես, ծխախոտի և ալկոհոլի արտադրությունը միշտ էլ կայուն է եղել ճգնաժամի ժամանակ։
Brexit-ի լուրերի ֆոնին բաժնետոմսերի արժեքի աճ գրանցած մյուս ընկերությունը SPDR Gold Shares ինդեքսային ֆոնդն է, որի բաժնետոմսերն արժևորվել են 4.8%-ով։ Ֆոնդի բենեֆիցիար Eton Park Capital Management-ը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։
Շվեյցարական UBS Group AG ֆինանսական կոնգլոմերատի բաժնետոմսերը նույնպես աճել են 2.5%-ով։
Իսկ ամենամեծ կորուստն ունեցել է բրիտանական Taylor Wimpey շինարարական ընկերությունը։ Դրա բաժնետոմսերի արժեքը նվազել է 29%-ով՝ մտահոգությունների պատճառով, որ բնակելի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կնվազի։
Իսկ Royal Bank of Scotland Group Plc-ի բաժնետոմսերը արժեզրկվել են 18%-ով։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44