«Տրամսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իր օգնական Աշխեն Մկրտչյանի հետ փետրվարի 22-ին 4 օրով մեկնել է Բարսելոնա։ Երևան-Մոսկվա֊Բարսելոնա-Մոսկվա-Երևան 2 ավիատոմսի համար ՏԿ նախարարությունը վճարել է 1.320.000 դրամ։
Մինչդեռ եթե վաղը հետադարձով Բարսելոնայի 4-օրյա ուղևորության էկոնոմ դասի տոմս գնենք, այն կարժենա 413-468 եվրո կամ 230-250 հազար դրամ։ Գրեթե նույն գներն են նաև տուրիստական ամենաթեժ օրերին։ Հիշեցնենք, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նախարարներին խիստ զգուշացրել էր պետական գումարները չվատնել և գնել միայն էկոնոմ դասի տոմսեր։ Վաղվա համար բիզնես դասի տոմսը արժի 720-1220 եվրո կամ 400-665 հազար դրամ։ Այսինքն, Բեգլարյանի գնած տոմսի գինը համապատասխանում է բիզնես դասի արժեքին, մինչդեռ կառավարության կայքում նշված Է, որ գնվել Է Էկոնոմ դասի ավիատոմս։ ՏԿՆ-ի պարզաբանումը ցնցող Էր. «Գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ավիատոմսերը ձեռք բերելու համար հայտարարվում Է մրցույթ և հաղթող Է ճանաչվում ամենացածր առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Ձեր նշած գումարի չափը ևս ձևավոովել Է մրցույթի արդյունքում»։ Այսինքն նախարարությունն այս հարցում 2 անգամ խաբում է: Բեգլարյանն ընտրել Է ոչ թե Էժան, այլ ամենաթանկ տոմսերը, և տոմսերը գնելու համար մրցույթ չի հայտարարվել։ Կառավարության կայքի համաձայն այն ձեռք Է բերվել «մեկ անձից կատարվող գնումներ» տարբերակով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47