Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև «Տետրիս» խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պատմեց, որ իրենք զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով` մաթեմատիկական մոդելավորմամբ, որից հետո պարզվել է, որ մոդելը, որն իրենք մշակել են, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում: «Մեկը, օրինակ, ռեալ ժամանակային մոդելավորումն է: Օրինակ պատկերացրեք, որ ուզում եք ջերմակայան կամ ատոմակայան կառուցել, և ցանկանում եք դա մոդելավորել: Չեռնոբիլի ողբերգությունը եղավ այն բանի արդյունքում, որ մարդկանց կրթում էին իրական համակարգի վրա: Դրանից հետո խնդիր դրվեց, որ համակարգչի վրա մոդելավորում լինի: Դրանից հետո պարզ դարձավ, որ դա կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ` կենսաբանության մեջ, հասարակական գիտություններում: Պարզվեց, որ դա կարելի է կիրառել նաև մեխանիկական թարգմանության մեջ»,- նշեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ որպես մոդելավորման պարզեցված տարբերակ սկսեցին ստեղծել «Տետրիս» կոչվող խաղը: Խաղի ստեղծման վրա աշխատել են Սերգեյ Ուտկինը, Վյաչեսլավ Ցոյը, Արա Շահազյանը և Արմեն Սարգսյանը: «Այնուհետև IBM և «Նինթենդո» ընկերությունները մեզանից գնեցին այդ խաղը, իսկ ընկերությունը, որին պատկանում է խաղի հեղինակային իրավունքը, կոչվում է «Արմենիկա»: Այդ ընկերությունը գրանցված է Դելավերում և ժամանակին մեծ հաջողություններ է ունեցել ԱՄՆ-ից մինչև Կորեա»,- եզրափակեց Սարգսյանը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02