Եվրոպական հիմնական արժույթներն այսօր շարունակում են ազդվել Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներից (Brexit), որի ընթացքում երկրի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:
Ինչպես տեղեկացնում РИА Новости գործակալությունը, այսօր առավոտյան ֆունտ ստեռլինգի գինը դոլարի նկատմամբ նվազել է՝ 1.3676-ից հասնելով 1.3391-ի: Եվրոյի գինը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով 1.1020 դոլարի:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայում հանրաքվե էր տեղի ունեցել՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցով: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51.9 տոկոսը:
Այդ որոշումն անսպասելի էր շուկայի մասնակիցների մեծ մասի համար, քանի որ քվեարկության նախօրեին տեղի ունեցած հարցումները վկայում էին Brexit-ի հակառակորդների թվային առավելության մասին:
Վերլուծաբանները նշում են, որ շուկաներն այժմ հետևում են Եվրամիության մյուս երկրների արձագանքներին, քանի որ վտանգ կա, որ Brexit-ը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ և հանգեցնել Դաշինքի այլ անդամների դուրս գալուն:
«Ինչ վերաբերում է ֆունտին, ապա այն կարող է նոր մինիմումներ գրանցել: Արժույթը կարող է արժեզրկվել, քանի որ Անգլիայի բանկը, հնարավոր է, իջեցնի տոկոսադրույքները՝ երկրի տնտեսությանն աջակցելու համար»,-Reuters գործակալությանն ասել է շուկայի փորձագետ IG Securities-ի ներկայացուցիչ Յունիսի Իսիկավան:
Tert.am
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44