«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստը, որին ներկա էր նաեւ պատգամավորը որպես վկա: Ինչպես ցույց են տալիս դատական գործով ընթացող զարգացումները, պատգամավորի թիկնապահին դանակահարողին հոգեկան խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ ցանկանում են «փրկել» ազատազրկումից: Ինչպես փրկել ամբաստանյալին Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին: Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել էին պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի էր դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել էր պատգամավորի օգնական Ավետիս Գալստյանին, ինչը ստիպել էր պատգամավորին ավտոմեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չէր հասել, եւ պատգամավորը շտապել էր իր օգնականին տեղափոխել հիվանդանոց: Ինչեւէ: Արդեն նշել էինք, որ այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է, եւ գործով արդեն ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս: Պատգամավորի օգնականին՝ Ավետիս Գալստյանին, դանակահարած Անդրանիկ Գաբրիելյանը երեկ դատարանում հայտնեց, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի, նրա պաշտպան Մերի Ալավերդյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալին փորձաքննության ենթարկեն: Շուրջ երկու ժամ տեւած խորհրդակցությունից հետո գործը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ նշանակեց դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի, թե արդյո՞ք հոգեկան խնդիր ունեցող անձը այսուհետ կարող է մասնակցել դատական նիստերին, թե ոչ: Ասել է, թե պատգամավորի օգնականին դանակահարած երիտասարդին փորձում են հոգեկան խնդրի «շուքի տակ» նախ՝ թաքցնել հրապարակային դատավարությունից, ապա՝ նաեւ փորձել ազատ արձակել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55