«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այն, որ արդեն Դաշնակցությունն է սկսել հայենիքը թիզերով չափել, ուրեմն վիճակը ավելի վատ է: Եթե ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը որոշել է, որ մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ Ադրբեջանին հանձնելը էական նշանակություն չի կարող ունենալ, ուրեմն խաչ քաշենք նաեւ «Ծովից ծով Հայաստան» դաշնակցական տեսլականի վրա, քանի որ բոլոր տեսակի թիզ հողերը մտնում են այդ տեսլականի մեջ:
Ամենազարմանալին այն է, որ աշխարհի «ամենահայրենասեր» կուսակցության ներկայացուցիչը թիզ-թիզ զիջումների մասին իր խոսքով հակադարձել է աշխարհի ամենաապազգային ուժի՝ ՀՀՇ-ի ղեկավարներից Բաբկեն Արարքցյանին, որն էլ ժամանակին ասել է. «ոչ մի թիզ հող թշնամում» արտահայտությունը: Բա: Իսկ դուք ասում եք:
Բոլոր դեպքերում Աղվան Վարդանյանի այս թզաչափ հայտարարությունը ալեկոծել է հասարակությունը: Մանավանդ որ այս կուսակցությունը միշտ հայտարարել է՝ կգյուլլի, կմորթի, կթափի զիջումներ անողին: 125 տարի «ոչ մի թիզ հող» թշնամուն կարգախոսով գործած ուժը հանկարծ դարձել է փոխզիջող, միգուցե՝ փողզիջող:
Ահավասին, ներկայացնենք, թե ինչպիսի տեսակետ է ունեցել ՀՅԴ ներկայիս առաջնորդ Հրանտ Մարգարյանը տարածքներ հանձնելու, փոխզիջումների գնալու շուրջ:
«Ի՞նչն եք զիջում, ո՞վ է տվել ձեզ իրավունք հայրենիք զիջելու: Մենք՝ հայ ժողովուրդը, դա ձեզ թույլ չենք տալու», 08.02.2008
«Եթե իրենք դա տարածք են համարում, ես հայերնիք եմ համարում: Այդ խնդրին պետք է մոտենալ պատմական եւ իրավական կամ Արցախի անվտանգության կայունության տեսանկյունից: Որ տեսանկյունից էլ դիտարկվի այս հարցը, նման փոխզիջումը ի նպաստ հայության չէ: ՀՆԴ-ն խոստանում է թույլ չտալ նման փոխզիջում», 11.07.2011»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:29
20:44
20:20
19:09
18:09
13:36
13:16
12:48
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:46
10:22
10:02
09:33
09:02
23:03
22:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56