Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահի նախկին տեղակալ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեղադրվել է 2.9 միլիոն եվրո ստանալու մեջ՝ «Շտրասերի ցուցակի» հարցով Ադրբեջանի կառավարության օգտին քվեարկելու համար:
Ինչպես նշված է Il Fatto Quotidiano թերթի հոդվածում, Միլանի դատախազությունը քրեական գործ է հարուցել այդ փաստով: Կոռուպցիայի ու «փողերի լվացման» գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ ԵԽԽՎ փոխնախագահն ու իտալական խորհրդի անդամները ստացել են միլիոնավոր դոլարների կաշառքներ՝ օտար երկրի քաղաքական դիրքորոշմանն աջակցելու համար:
ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը պատրաստել էր Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակ՝ բաղկացած 85 անձանցից: Ադրբեջանի իշխանությունները չէին ճանաչել այդ ցուցակը և արել են ամեն ինչ, որպեսզի «Շտրասերի ցուցակը» չհաստատվի:
ԵԽԽՎ-ում համապատասխան հարցով քվեարկությունն անցկացվել է 2013 թվականի հունվարի 27-ին, և 128 մարդ դեմ է արտահայտվել ցուցակի ընդունմանը, իսկ 79 մարդ՝ կողմ: Գումարները «Բակտելեկոմ» ընկերության անունից ստացվել են LGV-ի ու Novae Terrae Foundation-ի հաշվեհամարներ:
Վոլոնտեն մեղադրվում է իր և երրորդ անձանց համար ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից ու Մուսլիմ Մամեդովից, ինչպես նաև չճանաչված ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու համար՝ Ադրբեջանի կառավարության շահերին ծառայելու համար: Վոլոնտեի փաստաբանները հիմնավոր չեն համարում այդ մեղադրանքը:
Ադրբեջանի իրավապահ մարմինները ոչ մի կերպ չեն մեկնաբանում իտալական դատախազության մեղադրանքները:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44