«Արդեն 4 օր է՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Ստեղծված իրավիճակը կարելի է ճգնաժամային համարել՝ հաշվի առնելով, որ Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը միակ ուղղությունն է բեռները շուկաներ հասցնելու համար: Հատկապես այս սեզոնին, երբ ծիրանի և այլ մրգերի պահանջարկը ՌԴ-ում մեծ է:
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, որը Վրաստանում է, մեզ հետ զրույցում ասաց, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռևս սկսված չեն:
«Այդ աշխատանքների մասին առայժմ շուտ է խոսել: Այն, ինչ տեղի ունեցավ, դեռ ամենը չէր: Ջրի մեծ հոսքը լվացել է ճանապարհը, հսկայական զանգվածը փակել է այն:
Հիմա կա տեղեկություն, որ այդ զանգվածի մի հսկայական մաս դեռևս պետք է տեղաշարժվի, դա պետք է իջնի ցած, որից հետո նոր կարելի է սկսել վերականգման աշխատանքները. հիմա տեխնիկան արդեն տեղափոխվել է և ցերեկային ժամերին աշխատում է, բայց երեկոյան տեխնիկան տարածքից հեռացնում են, վտանգը կա»,-ասաց Աղաջանյանը:
Ըստ նրա՝ ճանապարհի վերականգնման վերաբերյալ երկրաբանների կարծիքները տարբեր են:
«Ամենահոռետեսական գնահատականը, որ ես լսել եմ, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանների կողմից հնչած տեսակետն է՝ վրացական հեռուստատեսությամբ: Նրանք ասում էին, որ այս աշխատանքները կտևեն մեկուկես ամիս: Լսել եմ նաև կարծիք, որ երկու շաբաթվա աշխատանք կլինի, եթե նոր ոչ մի բան տեղի չունենա: Այսինքն գնահատականները դեռ հակասական են, դեռ վերջնական պատկեր չի ձևավորվել»,-ասաց նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44