«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը, և գտնում է, որ Իսրայելը չպետք է համաձայնվի Անկարայի առաջադրած պայմաններով Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը:
Այս մասին հայտնում է Իսրայելի երկրորդ հեռուստաալիքը`պնդելով, որ այդ առնչությամբ արած հայտարարության մեջ Լիբերմանն ասել է այն մասին, որ ինքը կառավարության նիստում դեմ կքվեարկի այդ համաձայնությանը:
Ավիգդոր Լիբերմանն ավելի վաղ բազմիցս նախազգուշացրել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունների վերականգնման հնարավոր բացասական հետևանքների մասին: Այսպես, դեռևս 2015 թվականին Լիբերմանն ասել էր, որ «Թուրքիայի հետ համաձայնությունը դեռ կնքված չէ, իսկ պետական մակարդակով վնաս Իսրայելին արդեն հասցվել է»:
Լիբերմանը հիշեցրել է, որ վերջին տարիներին Իսրայելը հսկայական ջանքեր է գործադրել Հունաստանի և Կիպրոսի հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գծով, նրանց հետ հասել կարևոր պայմանավորվածությունների և սերտ համագործակցություն հաստատել: Թուրքիայի հետ համաձայնությունը անուղղելի վնաս կհասցնի այդ հարաբերություններին:
«Այն հարված կհասցնի Եգիպտոսի հետ մեր հարաբերութուններին, քանի որ Էրդողանը դժվար թե հրաժարվի Գազայի հատվածի նկատմամբ իր պահանջներից: Գազայում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը կարող է տեղի ունենալ միայն Եգիպտոսի դիրքերի թուլացման հաշվին: Գազի արտահանման նկատմամբ ևս. կան դրանով հետաքրքրված բավարար թվով երկրներ: Այդ մասին բանակցություններ են տարվել Հունաստանի և Կիպրոսի հետ, և որոշակի փոխըմբռնում է ձեռք բերվել»,-ասել է Ավիգդոր Լիբերմանը:
Իսրայելյան «Հաարեց» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան եւ Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունները նորմալացնելու հարցում:
«Բանակցություններում առաջընթացը սկսվել է «Մոսադ»-ի ղեկավար Յոսի Կոենի Թուրքիա կատարած գաղտնի այցից հետո: Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության պետը հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ և եկել համաձայնության այն մասին, որ Թուրքիան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը թույլ չի տա իր տարածքում դիվերսիաներ կատարել Իսրայելի դեմ, սակայն, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչությունը Թուրքիայում կշարունակի աշխատել», -գրել էր «Հաարեց»-ը:
Համաձայնության շրջանակում Իսրայելը 20 մլն դոլար կփոխանցի այսպես կոչված մարդասիրական հիմնադրամին, որը պետք է ստեղծվի 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարա» նավում իսրայելյան զինվորների հետ բախման ժամանակ սպանված 9 թուրք քաղաքացիերի ընտանիքներին փոխհատուցելու համար:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44