Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում՝ մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երեւանի Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով:
Ուսումնավարժության նպատակներն էին.
կատարելագործել փրկարարական, վթարավերականգնողական եւ նախնական բժշկական օգնության հմտությունները,
ստուգել կազմավորումների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջեւ դրված խնդիրների կատարման ուղղությամբ,
կատարելագործել դպրոցի կազմավորումների եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Միջոցառմանն ընդգրկված էին թիվ 180 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը, կապի եւ ազդարարման, փրկարարական, որոնողափրկարարական եւ բժշկական կազմավորումները, ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության Ավան բաժինը եւ շտապ բուժօգնության 1 բրիգադ:
Հնչեց «Օդային տագնապ» ազդանշանը, որից հետո դպրոցից ահազանեցին «911» ծառայություն: Իրականացվեց դպրոցի անձնակազմի ազդարարում, այնուհետեւ աշխատակիցների եւ աշակերտների պատսպարում՝ շուրջ 730 մարդ: Հետախուզությունից հետո դպրոցի փրկարարական օղակը շենքից դուրս բերեց 3 «տուժածի», որոնց տեղում ցուցաբերվեց առաջին օգնություն:
Ուսումնավարժության ավարտին մասնակիցները վերլուծեցին իրականացված գործողությունները՝ մատնանշելով ուժեղ եւ թույլ կողմերը, ընդգծելով հանրակրթական դպրոցներում նման միջոցառումների անցկացման ու կարողությունների բարձրացման նշանակությունը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02