ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Ըստ ՔԿ հաղորդագրության, մարտի 2-ին Չեխիայի քաղաքացի 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ նախորդ օրը՝ մարտի 1-ին Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է ու հայտնվել ամայի դաշտում, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ և փորձել բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Լոռեցի երիտասարդին ձերբակալել են ու հարցաքննել: Չեխ աղջկա մարմնի քննմամբ հայտնաբերվել են կապտուկներ և քերծվածքներ՝ թևերի ու ոտքերի շրջաններում, իսկ կասկածյալի մարմնի քննմամբ հայտնաբերվել է աջ դաստակի քերծվածք:
Անցյալ տարվա հոկտեմբերին Խոր Վիրապ վանական համալիրի մոտ գրանցվել էր «բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություն», ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Չինաստանի քաղաքացուհու հանդեպ, գործը դատաքննության փուլում է:
Այս գործի կապակցությամբ դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, մտահոգություն հայտնելով, որ նման միջադեպերը կարող են լուրջ հարված հասցնել տուրիզմին, որը հռչակվել է Հայաստանի տնտեսական գերակա ճյուղերից մեկը:
Մտահոգությունն անհիմն չէ, նկատի ունենալով համաշխարհային նոր շարժումը #MeToo «խորագրով», որն ուղղված է սեռական բռնությունների դեմ: Այն սկսվեց շոու-բիզնեսի եւ այլ ոլորտների հայտնիների՝ իրենց դեմ սեռական բռնությունների վերաբերյալ խոստովանություններից եւ ներկայում լայն տարածում է ստացել: Բազմաթիվ քաղաքական գործիչներ արդեն հրաժարական են տվել այս շարժման արդյունքում կամ անվանարկվել:
Տվյալ դեպքում կարող է անվանարկվել Հայաստանը, եւ առաքելական վանքերի մոտ ու ամայի դաշտերում «անտերուդուս» աղջիկների հանդիպելիս հայ տղամարդիկ պետք է մի պահ մտածեն:
Ճիշտ է, իրավապահները որոշել են հերթապահություն սահմանել տուրիստական աշխույժ վայրերում, բայց պետք է լայն քարոզչական աշխատանք, որ այն, ինչ «հարիր չէ հայ կնոջը», գուցե հարիր չէ նաեւ արտասահմանցիներին: Իսկ դա արդեն հակասում է պաշտոնական գաղափարախոսությանը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02