«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել, եթե չի պահպանվում հրադադարի ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսանդր Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ընթացքում: «Առաջին հերթին հարկավոր է դադարեցնել ատելության քարոզը: Այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանել: Կարծում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ պետք է ճնշումն ավելացնեն, ինչը մենք որոշ չափով տեսնում ենք: Կարծում եմ, որ 2017թ. հարաբերական անդորրը հենց դրա արդյունք էր»,- նշեց փորձագետը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանում պաշտոնական հակահայկական հռետորաբանությունը խորանում է։ Փորձագետը հիշեցրեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Երևանն ու Զանգեզուրը «վերադարձնելու» մասին: «Ադրբեջանը ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղ այցելած երրորդ երկրների քաղաքացիների, իր երկրի քաղաքացիների և լրագրողների նկատմամբ հետապնդումները։ Հայաստանում իրավիճակն այլ է։ Նախագահն ու արտաքին գործերի նախարարը հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները»,- նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները բարդ է պատահական անվանելը։ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ Ադրբեջանը մտածված քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով շարունակել բանակցությունները և միաժամանակ ուժի օգնությամբ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ «Միայն այդպես Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը և ազդեցության որոշակի լծակներ ունենալ:
Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ առաջիկա տարիներին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը նույնը կմնա, կլինեն բանակցություններ, երբեմն շփման գծում սրացումներ կլինեն, իսկ միջազգային հանրությունը կշարունակի աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ` անհավանական է, որ հակամարտությունը կարճ ժամանակահատվածում լուծում կստանա:
Փորձագետի գնահատմամբ բանակցությունները հեշտ չեն լինի, սակայն բանակցությունների այլընտրանքն էլ պատերազմն է:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02