ՀԱՊԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև փոխհամաձայնության վերաբերյալ հուշագրի նախագիծը կարող է պատրաստվել մինչև 2017թ-ը:«Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՀԱՊԿ քարտուղարության և Կարմիր խաչի՝ բարձր մակարդակով կայացած 2-րդ կոորդինացիոն խորհրդակցության արդյունքներով այս մասին նշել է Կարմիր Խաչի օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Դոմինիկ Շտիլհարթը:
«Մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ: Այսօր մենք ստորագրեցինք բանաձև, որը ֆիքսում է մինչ օրս ձեռք բերված ողջ առաջընթացը: Մենք նաև մտադիր ենք մշակել համաձայնության վերաբերյալ հուշագիր, որը մեր հարաբերությունները կբարձրացնի ֆորմալ մակարդակի և կհամախմբի համատեղ գործունեությունը և հիմք կհանդիսանա տարաբնույթ հարցերով ապագա համագործակցության համար»,- հայտարարել է Շտիլհարթը:
Վերջինս շեշտել է, որ փաստաթղթի մշակումը կտևի առնվազն 1-2 տարի: Մեզ համար կարևոր է, ոչ թե արագությունը այլ բովանդակությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի սեմերիկովն իր հերթին, նշել է, որ այս փաստաթղթի ընդունումը կախված կլինի ՀԱՊԿ ներսում կանոնների և գործընթացներից, այն պատճառով, որ փաստաթղթի տեքստը համաձայնեցվելու է կառույցի անդամ յուրաանչյուր երկրի հետ առանձին: Վերջինս նշել է, որ իրենք կգործադրեն բոլոր ջանքերը այս գործընթացը սեղմ ժամկետներում ավարտելու համար:
Ըստ Սեմերիկովի, համատեղ նիստը ցույց տվեց, որ կողմերը իրականացնում են փոխշահավետ համագործակցություն: Նա նաև վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը կզարգանա և մեծ օգուտ կբերի:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44