«Հանրային ծառայության մասին» 23.03.2018թ. ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեության և այդ համատեքստում հայտարարագրերի վերլուծության գործիքակազմի պատշաճ կիրարկման համար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմԻց տեղեկացնում են, որ օրենքի նախագծի մշակման գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի ներկայացրած օրենսդրական առաջարկությունները հավանության են արժանացել և ներառվել օրենքում:
Ըստ էության, միասնականացվել է պաշտոնատար անձնաց հայտարարագրերի բովանդակությունը. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները կհայտարարագրեն նաև իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները՝ պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու պահի դրությամբ, ինչը հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել ընտանիքի անդամների փաստացի գույքային դրության մասին: Օրենսդրական գործող կարգավորումներին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնում են միայն տարեկան հայտարարագրեր, որոնց բովանդակությունը նույնական չէ հայտարարատու պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրի բովանդակության հետ: Օրինակ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների (բացառությամբ ամուսնու) տարեկան հայտարարագրում առկա չէ «Դրամական միջոցները» բաժինը:
Բովանդակային առումով վերանայման են ենթարկվել հայտարարագրմանն առնչվող կարգավորումները, ինչի արդյունքում, մասնավորապես, վերացվել են հայտարարագրման ենթակա գույքի, արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև` փոխառությունների հանձնման և վերադարձման գործարքների մասով օրենքով սահմանված գումարային շեմերը: Օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները (բացառությամբ ամուսնու) իրենց տարեկան հայտարարագրում վերոնշյալ գործարքները հայտարարագրում են այն դեպքում, երբ տվյալ տարում դրանց ընդհանուր գինը (գումարը) գերազանցել է օրենքով սահմանված համապատասխան շեմը:
Օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2019թ. հունվարից՝ պայմանավորված էլեկտրոնային հայտարարագրման համակարգի տեխնիկական վերազինման հրամայականով:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02