Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր հանձնաժողովը հաղթող է ճանաչել Գագիկ Ռոստոմյանին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու թեկնածու: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից:
Հիմնվելով մրցութային հանձնաժողովի որոշման և հաղթած թեկնածուի համապատասխան դիմումի վրա, պետական թատրոնի տնօրենի նշանակումը կատարում է ՀՀ մշակույթի նախարարը։
Գագիկ Ռոստոմյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում: Ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը: 1989-1994 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայում: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական, ապա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոններում աշխատել է որպես դերասան: 1992-ի սեպտեմբերից մինչև 1995 թվականի հուլիսը, ապա 1998-ի սեպտեմբերից մինչև 1999-ի ապրիլը համատեղության կարգով եղել է Տիկնիկային թատրոնի փոխտնօրենը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հանրային ռադիոյում, ունի հեռուստատեսային և մանկավարժական աշխատանքի հարուստ փորձ:
2007 թվականին Գագիկ Ռոստոմյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 2015-ին արժանացել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02