Հարավային Օսիան իր տարածքով հայկական բեռնատար ավտոմեքենաների անցնելու վերաբերյալ դիմում Հայաստանից չի ստացել: Այդ մասին ուրբաթ հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Գանա Յանովսկայան, հայտնում է РИА Новости-ն:
Հայաստանը Ռազմավրացական ճանապարհին տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո այլընտրանքային ճանապարհներ է փնտրում: Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հարավային Օսիան դիտարկում են որպես տարանցիկ երկիր»:
«Մեզ ոչ մեկ նման հարցով չի դիմել»,- հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը:
Երեկ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանըներկայացրել է Վերին Լարսի հատվածում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնել է, որ հունիսի 23-ին տեղացած անձրևների պատճառով Թերեք գետը հեղեղել է Մցխեթա-Ստեփանծմինդա ճանապարհահատվածի 134-135 կմ հատվածը:
«Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումները դարձել են անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով: Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում, համապատասխանաբար ԱԻՆ-ը և Տրանսպորտի և կապի նախարարությունն օպերատիվ կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: Վարչապետի նամակով ՌԴ կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ՝ սահմանին մնացած քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Վլադիկավկազ-Երևան թռիչքով արդեն իրականացրել է 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր կփոխադրվի այսօր: Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի- Նովոռոսիյսկ լաստանավի միջոցով 72 բեռնատար մեքենաներ հասել են Նովոռոսիյսկ և արդեն բեռնաթափվում են: Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն սպառվել են»,-տեղեկացրել է փոխվարչապետը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44