ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանից բերված ապրանքը չմաքսազերծելու համար մաքսակետի ուղեփակոցը կոտրելու և ՊԵԿ-ին 925 հզր դրամ վնաս պատճառելու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ռոման Կանդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր կողմից Վրաստանից Հայաստան ներմուծված միրգն ու բանջարեղենը չմաքսազերծելու և օրենքով սահմանված մաքսային վճարումները չկատարելու նպատակով, 2018թ փետրվարի 10-ին գտնվելով Բագրատաշեն մաքսակետի տարածքում, մաքսակետի շարժական ուղեփակոցը կոտրելու և բեռն անարգելք դուրս հանելու միասնական դիտավորությամբ, նույն օրը ժամը 07:00-ի սահմաններում չենթարկվելով Բագրատաշեն մաքսակետի մաքսային տեսուչի «կանգ» օրինական պահանջին և ավտոմեքենայով շարժվելով դեպի մաքսակետի ելք՝ հարվածել և կոտրել է մաքսակետի շարժական ուղեփակոցը:
Այդկերպ քաղաքացին դուրս եկել մաքսակետի տարածքից՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին պատճառելով 925000 ՀՀ դրամի վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ գույքը դիտավորությամբ վնասելով խոշոր չափի վնաս պատճառելը:
Գործն ուղարկվել է Տավուշի մարզի դատարան: Կանդիլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
tert.am
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02