ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավորը հիվանդանոցից դիմել է փախուստի:
ՀՔԾ-ից հայտնում են. « «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Արտակ Միքայելյանն ու նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Հմայակ Շիրակյանը 13.11.2017թ.-ին իրականացրել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանի պահպանությունն ու հսկողությունը:
Ծառայության ընթացքում քրեակատարողական հիմնարկի վերոհիշյալ աշխատակիցները կալանավոր Թ. Ալավերդյանի տված գումարներով հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խանութից վերջինիս համար գնումներ են կատարել` գումարի մի մասը պահելով իրենց: Այնուհետև, Թ. Ալավերդյանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու անձնական և շահադիտական շահագրգռվածությունից ելնելով` պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կալանավորի համար ստեղծել արտոնյալ պայմաններ:
Բացի այդ, նույն շահադիտական նպատակներով ՔԿՀ աշխատակիցներ Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս կողմից փախուստ կատարելը բացառելու նպատակով: Մասնավորապես, 14.11.2017թ.-ին` ժամը 02-ի սահմաններում, Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը կալանավորի նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն քնել են, որի հետևանքով վերջինս հիվանդասենյակի սանհանգույցից դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել է փախուստի:
Ավելին, անգամ Թ. Ալավերդյանի փախուստի հանգամանքը պարզելուց հետո, ՔԿՀ աշխատակիցները կալանավորի համար անբարենպաստ պայմաններ չստեղծելու և նրա փախուստի պատճառով որևէ պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տևական ժամանակ հիշյալ հանգամանքը գաղտնի են պահել վերադասից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է կալանավորին հայտնաբերելու գործընթացը բարդացնելուն և ավելորդ միջոցներ ծախսելուն:
Ա. Միքայելյանի և Հ. Շիրակյանի վերը նշված արարքների հետևանքով ծանր հանցագործության` առանձնապես խոշոր չափերով խարդախության և այլ հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող կալանավոր Թ. Ալավերդյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ, խաթարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունն ու խախտվել կալանավորված անձանց պահպանության կարգը:
Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Ա. Միքայելյանին և Հ. Շիրակյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փախուստի դիմած կալանավոր Թ. Ալավերդյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02