Բանակում ծեծվելու հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանը բուժումը կշարունակի Երեւանի կայազորային հոսպիտալում: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի հորաքույր Ռիտա Հակոբյանը նշեց, որ սպասում են ուղեգրին, որպեսզի սկսեն Արթուրի բուժումը:
«Ես ուզում եմ, որ Արթուրն իր բժշկի մոտ հոսպիտալում բուժվի, ոչ թե հոգեբուժարանում: Առողջապահության նախարարություն եմ դիմել, սպասում ենք ուղեգրին, որպեսզի բուժումը սկսենք հոսպիտալում: Արթուրի վիճակը շատ վատ է, անընդհատ նոպաների մեջ է լինում, ուշագնաց է լինում եւ անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շուտ կազմակերպել նրա բուժումը»,-ասաց տիկին Ռիտան:
Նշենք, որ Արթուրը նոյեմբերից առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ ընտանիքը անհրաժեշտ գումար չունենալու համար չէր կարողանում նրան հիվանդանոց տեղափոխել:
Արթուրին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:
Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:
Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հորաքրոջը Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44