«168 ժամ». «Գելափ Ինթերնեյշնլի» Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակել է մայիսին անցկացված մի հարցման արդյունքներ, որի համաձայն՝ հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն վատացել է, 36,4 տոկոսը կարծում է, որ մասամբ է վատացել, 24 տոկոսը կարծում է, որ մնացել է նույնը, 7,4 տոկոսը կարծում է, որ կյանքը լավացել է, եւ միայն 0,7 տոկոսն է կարծում, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն լավացել է:
Հարցումների արդյունքները ցույց են տվել նաեւ, որ Հայաստանում քչերն են բավարարված իրենց կյանքից. հարցին՝ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք ձեր կյանքից, հարցվածների 8 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, 49.4 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված է, 27.6 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված չէ, 14.9 տոկոսը՝ ընդհանրապես բավարարված չէ: Այս հարցումը որեւէ նորություն չի բացահայտել, այլ ընդամենը թվային տվյալներով ցույց է տվել այն, ինչ հայտնի է բոլորին՝ Հայաստանում կյանքի պայմանները, կյանքի որակը, մեղմ ասած, հեռու են մարդու համար բավարար լինելուց:
Եվ պատահական չէ, որ հարցվածների ընդամենը 7.4 տոկոսն է կարծում, որ Հայաստանում վերջին հինգ տարիներին կյանքը լավացել է, եւ միայն 0.7 տոկոսն է կարծում, որ կյանքը լավացել է էականորեն, իսկ կյանքից էլ բավարարված է միայն 8 տոկոսը: Հասարակության մոտավորապես այդքան հատվածն այս կամ այն չափով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է իշխանական, տնտեսական վերնախավի հետ, իսկ վերջիններիս կյանքը, քաղաքացիների կյանքի վատացմանը հակադարձ համեմատական կերպով, անշեղորեն բարելավվում է:
Մյուսների համար կյանքի որակը հեռու է բավարար լինելուց, ավելի շատերի համար՝ այն անտանելի է: Մեծամասնության համար կյանքի որակը՝ նյութական եւ ոչ նյութական բաղադրիչներով, այնպիսին է, որ ստիպում է եթե ոչ՝ գործնական քայլեր ձեռնարկել, ապա՝ առնվազն մտածել Հայաստանից հեռանալու մասին: Արտագաղթն իրականում արտահայտվում է ոչ միայն ֆիզիկապես երկիրը լքելու տեսքով, այլեւ հոգեբանորեն, արտահայտվում է այն պահից, երբ մարդը սկսում է մտածել այդ մասին: Այդ պահից սկսած մարդը հայրենիքում ապրում է պարտադրված՝ այս կամ այն գործոնի ազդեցությամբ երկիրն այդ պահին լքել չկարողանալու պատճառով: Անհատական, անձնային մակարդակում պարտադրվածությունը, ստիպված ապրելու կերպն իրականում ածանցվում է այն ռեժիմից, որում գտնվում է Հայաստանը:
Հայաստանի իշխանության գրեթե բոլոր քայլերը պարտադրված, ստիպված քայլեր են: Հայաստանը ստիպված գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ ու վերջինիս պարտադրած իբրեւ թե անվտանգության համակարգում՝ ամեն օր ավելի ու ավելի կործանելով սեփական տնտեսությունն ու վտանգելով երկրի անվտանգությունը:
Հայաստանը ստիպված է հարաբերվել Արեւմուտքի ու անգամ հարեւան Իրանի հետ այնքանով, որքանով թույլատրվում է Ռուսաստանի կողմից: Հայաստանը ստիպված է կուրորեն ենթարկվել ցանկացած հարցում Ռուսաստանից եկող ճնշմանը՝ վերջինիս հանձնելով գրեթե ամեն ինչ՝ ցամաքում, ջրում եւ օդում: Ստիպված, պարտադրված ռեժիմով ապրող պետությունը զուրկ է որեւէ նախաձեռնողականությունից, ստիպվածությունը մսխում է հանրային ու պետական ամբողջ ներուժը:
Հայաստանը որեւէ հարցում հանդես չի գալիս նախաձեռնողի դիրքերից: Հայաստանն այլոց նախաձեռնությունների իրականացնողն է, լավագույն դեպքում՝ սպառողը:
Մեծ հաշվով, դա այն գինն է, որը վճարում է Հայաստանի հասարակությունը՝ տարիներ շարունակ իշխանությունների վարած քաղաքականության համար: Քաղաքականություն, որի միակ տեսանելի արդյունքը նույն իշխանության պահպանումն ու վերարտադրությունն է՝ պետությունը ստիպված, պարտադրված գոյության ռեժիմին հասցնելու, անհատապես եւ հանրային մակարդակով քաղաքացիների ապագան, Հայաստանում ապրելու տեսլականը սպանելու գնով:
Այդ մթնոլորտը պարուրված, փաթեթավորված է զարգացման, առաջխաղացման, «դրական սպասումների» քարոզչական առասպելով, որն իշխանությունը դարձրել է իրականությունը քողարկելու, իրականությունից փախչելու միակ գործիքը:
Հոգեբանության մեջ փախուստն իրականությունից բութագրվում է տարբեր ախտորոշումներով: Սակայն, երբ իրականությունը, որից մարդիկ ցանկանում են փախչել, նույնանում է պետության, հայրենիքի հետ, ախտորոշումը դառնում է դատավճիռ: Այն դեռեւս պաշտոնապես չի հրապարակվել, բայց ներսից սպանում է պետությունն ամեն անցնող օրվա հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27