«Մենք այստեղ հրավիրված ենք ուղղակի լսելու, ոչ թե եղած խնդիրները ներկայացնելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով երևանում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին։
Նրա խոսքով՝ նմանատիպ քննարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս ԱՊՀ երկրներում տեղի են ունենում տարին երկու անգամ, սակայն ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանից այստեղ բացառապես մասնակցում է պետական սեգմենտը, հասարակական հատվածը նման քննարկումների չի մասնակցում. «Այսպիսի քննարկումներով երկրները փոխանակում են փորձը և դիտարկում են այն առաջնային մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև»։
Անդրադառնալով հետխորհրդային երկրներում սպառողների իրավունքների պաշտպանությանը Պիպոյանը ներկայացրեց Ռուսաստանի օրինակը. «Ռուսաստանը Ռոսկոմնադզորով ունի մեկ պետական գերատեսչություն, որը պատասխանատու է սպառողների շահերի իրավունքների համար, և ավելին, անգամ սպառողի հիմնարար իրավունքների պաշտպանության մասին օրենքի կյանքի կոչելն է դրված այս կառույցի վրա, մինչդեռ մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույց իրականում չկա, որևէ մեկի լիազորություններում չէ։ 90-ականների սկզբին առաջնորդող կենտրոնական ուղեղը Ռուսաստանն էր, և ռուսական մոդելի փիլիսոփայության ջատագովներն էինք, անվտանգությունն ենք բերել առաջնային պլան, որակը մղել երկրորդ պլան՝ ենթադրելով, որ շուկան պետք է կարգավորի։ Մինչդեռ Ռուսաստանը ժամանակի ընթացքում հասկացել է, որ սա մեծագույն սխալ է։ Հետո որոշեցին գնալ դեպի Եվրոպա, հետագայում նորից ԵԱՏՄ, և փաստացի նորից հետ ենք գնում դեպի ռուսական մոդելի վերահսկողական լծակներին, արդյունքում ոչ լավագույնս անվտանգություն և որակ ապահող սպառողների իրավունքների բալանսավորված համակարգ ունենք»։
Պիպոյանն ընդգծեց նաև, որ հատկապես վերջին ժամանակահատվածում պետական գերատեսչությունները ԶԼՄ-ներին ևս սկսեցին դիտարկել որպես հանրային վերահսկողներ։
«Որտեղ հանրային վերահսկողություն է իրականացվում, միշտ խնդիր հանդիպում է։ Չի եղել ոլորտ, որտեղ պետական վերահսկողությունից բացի լինի առանձին փորձագիտական ուսումնասիրություն և խնդիր չհայտնաբերվի, թե պարենային, թե ոչ պարենային ապրանքների նկատմամբ»,- հավելեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02