Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրում (նահանգի մեջ մտնում է նաև պատմական Տիգրանակերտի մի հատվածը) ավելի քան մեկ դար անց առաջին անգամ կրկին հայկական լավաշի փուռ է բացվել, գրում է Rudaw գործակալությունը:
Տեղի բնակիչներից արմատներով սասունցի հայազգի Յաման ընտանիքի բացած փուռը գործում է նահանգի համանուն կենտրոնում՝ Դիարբեքիր քաղաքում:
Ընտանիքն, այսպիսով, նպատակ ունի վերականգնել այստեղ հայկական լավաշի պատրաստման ավանդույթը, որը մոռացվել է շուրջ մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներից ի վեր:
«Լավաշ պատրաստելու մշակույթը Դիարբեքիրում շատ տարածված է եղել դեռ մեկ դար առաջ: Սակայն այն կորավ ու մոռացվեց տեղի հայ բնակչության հետ միասին: Որոշեցի կրկին ապրեցնել այստեղ այդ ավանդույթը, և հիմնեցի այս փուռը: Թուրքիայի տարբեր գավառներում լավաշ տեսակի հացը պատրաստվում է:
Ուրֆայում կա, Բայազետում կա… Սակայն հայկական լավաշը մի փոքր այլ է: Համն ու բարակությունն այլ են: Խմորն էլ, պատրաստման եղանակն էլ նույնպես տարբեր են», - պատմում է փռի հիմնադիր Էրհան Յամանը՝ ավելացնելով, որ լավաշը բացառապես հայկական մշակույթի մասնիկ է և առաջինը ստեղծվել է հենց հայերի կողմից:
«Այս հացը շատ լավն է, մարդու ստամոքսը չի ծանրաբեռնում, հեշտությամբ է ուտվում, ամեն ճաշատեսակի հետ կարելի է օգտագործել, մենք այլ տեսակի հաց չենք օգտագործում», - պատմում են Յաման ընտանիքի կանայք՝ Ֆիդանն ու Ասյան, որոնք նույնպես աշխատում են փռում և իրենց իսկ ձեռքով պատրաստում լավաշը:
Ընտանիքը պատմում է, որ փռի բացման առաջին օրն իրենք վաճառել են 60 հատ լավաշ, իսկ այսօր արդեն այդ թիվն օրական անցնում է 600-ը: Փռի տերերը նախատեսում են առաջիկա երկու տարում հասնել օրական 2000 լավաշի վաճառքի ցուցանիշի:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02