Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառումը դիտարկվում է որպես վիրավորանք, և քանի որ Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացված է, ՀՀ ոստիկանությունը այս դեպքում որևէ քայլ չի կարող ձեռնարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Քաղաքացին կարող է դիմել դատարան և քաղաքացիաիրավական հարթակում լուծել այդ հարցը»,- ասաց Ջանոյանը:
Այն հարցին, թե այս դեպքում արդյոք չկան խուլիգանության հատկանիշներ, Ջանոյանը պատասխանեց, որ եթե քաղաքացին մտածում է, որ իր նկատմամբ կատարվել է խուլիգանություն պետք է մասնավոր գանգատով դիմի ոստիկանության բաժին: «Հաղորդման հիման վրա ոստիկանությունը կպարզի դա խուլիգանություն է, թե վիրավորանք: Կարծում եմ՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի գրառման` դա վիրավորանք է»,- ասաց Ջանոյանը:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով` դեպքը կարելի է դիտարկել որպես հրապարակային վիրավորանք: «Այստեղ գործ ունենք քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ: Անձը կարող է դիմել քաղաքացիական հայցով, և դատարանը կարող է հրապարակային վիրավորելու մասին որոշում կայացնել, պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում կամ՝ վիրավորանք հասցրած անձը հրապարակային ներողություն խնդրի»,- ասաց Ղազարյանը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02