ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:
ՀՔԾ-ից հայտնում են, որ Ռ. Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երեւանում գործող Մոսքոու դիսկո ակումբում 16.10.2017թ.-ին մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցները` Հովհաննես Աղաքարյանը, Անդրանիկ Փարվանյանը եւ Սվետլանա Իբրաջյանը հարցաքննվել են որպես վկաներ եւ ցուցմունքներ տվել նշված ակումբում իրենց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու եւ միմյանց հարվածներ հասցնելու մասին:
Քննիչ Ռ. Կարապետյանը, գիտակցելով, որ նման պայմաններում վերը նշված երեք անձանց արարքները քրեորեն պատժելի են, ցանկացել է կարճել քրեական գործի վարույթը եւ վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկել: Այդ նպատակով քննիչը վկաներից Ս. Իբրաջյանին հայտնել է, որ եթե վերջինս փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու եւ փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:
Միաժամանակ քննիչը Ս. Իբրաջյանին հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները:
Ստանալով Ս. Իբրաջյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` նրա ցուցմունքի բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Իբրաջյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել, վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:
Այնուհետեւ, շարունակելով ապացույցներ կեղծելու ճանապարհով հիշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն միտված իր գործողությունները` քննիչ Ռ. Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Աղաքարյանին եւ Ա. Փարվանյանին ներկայացրել է, որ Ս. Իբրաջյանն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու եւ միմյանց հարվածելու հանգամանքները եւ առաջարկել է, որ վերջիններս էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան:
Ստանալով Հ. Աղաքարյանի եւ Ա. Փարվանյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջիններիս անվամբ լրացրել է նրանց ցուցմունքների բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություններ, որոնցում մտցրել է կեղծ տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու` քրեական գործով ապացույցներ կեղծելու համար քննիչ Ռ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02