Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Արցախի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկայացնելով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծերի ու հարցերի ցանկը՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա առաջին կեսին գլխադասային հանձնաժողովների կողմից երեք օրենքների նախագծերի քննարկումների արդյունքներին և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացություններին:
Խորհրդարանի ղեկավարի հաղորդմամբ, հերթական նիստում, համաձայն ԱՀ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածի, Հանրապետության նախագահը կներկայացնի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդում:
Կայանալիք նիստում, Բարձարագույն դատական խորհրդի առաջարկությամբ, քննարկմանն է ներկայացվելու նաև Գերագույն դատարանի դատավոր նշանակման հարցը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի ապրիլի 19-ին ժամը 11:00-ին: Օրակարգով ժամը 13:00-ին նախատեսվում է նաև հարցուպատասխանի ընթացակարգ:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02