Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել ԿԺԴՀ-ի հետ այն դեպքում, եթե նա լիովին հրաժարվի իր միջուկային ծրագրից, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըյ Յոնը, փոխանցում է ТАСС-ը:
Նա պատմել է, որ ներկայում Սեուլը և Վաշինգտոնը «խորացված քննարկում» են անցկացնում ԿԺԴՀ-ի խնդրի լուծման տարբեր ուղիների, նաև այն երաշխիքների շուրջ, որոնք կարող են տրվել Փհենյանին միջուկային ծրագրից նրա հրաժարվելու դիմաց:
Մարտի 29-ին Փհենյանի և Սեուլի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 27-ին երկու երկրների ղեկավարներ Կիմ Չեն Ընի և Մուն Չժե Ինի հանդիպում անցկացնել Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանի ապառազմականացված գոտում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ բնավ չի առարկում ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության միջև հաշտության համաձայնագրի ստորագրմանը:
«Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի ղեկավարների միջև շուտով կկայանա հանդիպում, և նրանք պլանավորում են քննարկել իրենց երկրների միջեւ պատերազմական վիճակի դադարեցման հնարավորությունը: Եվ ես հավանություն եմ տալիս դրան», - նշել է Թրամփը այն բանից անմիջապես հետո, երբ Պալմ Բիչում (Ֆլորիդայի նահանգ) սկսվել է նրա հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02