ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ կառավարական 3-րդ շենքի մոտ բողոքի ակցիան լուսաբանելիս Տիրայր Մուրադյան ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից , ինչից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է։
Մինչև հետազոտության պատասխանները (գլխի համակարգչային տոմոգրաֆիա, արյան ընդհանուր անալիզ և այլն) ստանալը նա հոսպիտալացված է:
Տիրայր Մուրադյանին ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարները համացանցում հրապարակել է օգտատեր Վիկտորյա Անդրեասյանը:
Ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմել էր, որ ծեծի է ենթարկվել լրագրողական պարտականությունները կատարելիս:
Հարցին, թե ինչից է ենթադրել, որ իրեն ծեծողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, Տիրայր Մուրադյանը պատմել էր. «Ես առավոտից կասկածելի վարքով անձանց էի ֆիքսում, և հետո հավաքի մասնակիցներից մեկն ինձ հայտնեց, որ այդ անձանցից մեկը օպերլիազոր է:
Ես, իհարկե, կփորձեմ, նրա անուն–ազգանունը պարզել, բայց այս պահին միայն՝ այսքանը: Իսկ երկրորդ անձն իր հետ էր: Երբ իրենք նկատեցին, որ իրեն ֆիքսում եմ, իմ տեսադաշտից փորձեցին հեռանալ, սակայն մի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02