Ապրիլի 19-ին՝ ժամը 02.00-ին, «Երևան Սիթի» Պրոսպեկտ Մոլ առևտրային համալիրում մեկնարկեց ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարհանումը» թեմայով:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել է «Պրոսպեկտ Մոլ» առևտրային համալիրի 1-ին հարկի առևտրի կետում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, և այն տարածվել է 1-ին հարկի մյուս առևտրի կետեր և 2-րդ հարկ:
Առաջին հարկը ծխապատ է և ծխապատված գոտում կան մարդիկ:
Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 35քմ: Ժամանելով դեպքի վայր՝ հակահրդեհային խումբը իրականացրեց հրդեհաշիջում առաջնային հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով և ներքին հրշեջ ծորակներով, իսկ փրկարարական խումբը կատարում էր որոնողափրկարարական աշխատանքներ:
Արագ պարզվում է, թե ինչ է այրվում, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները, մարդկանց համար վտանգի առկայությունը, տարհանելու ճանապարհներն ու եղանակները, որոշվում է հրդեհի մարման վճռական ուղղությունը, կազմվում է հակածխային օղակ՝ ծխապատ գոտուց մարդկանց տարահանումն իրականացնելու համար:
Ժամը 02.35 հրդեհաշիջման ղեկավարը հրդեհի մարման մասին ռադիոկապով հաղորդում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են բավականաչափ թերություններ, որոնց շտկման նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ կազմելու է հրդեհային անվտանգության և արձագանքման անհատական պլաններ:
Նմանատիպ ուսումնավարժանք իրականացվել է նաև «Վեգա» հիպերմարկետում: Ամսվա ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևան քաղաքում իրականացնելու է ընդհանուր առմամբ 20 հակահրդեհային ուսումնավարժանք:
Նպատակն է ստուգել անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև՝ կատարելագործել տնտեսվարող սուբյեկտների անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը, բարելավել քաղաքացիների ՝ հրդեհի ժամանակ վարքականոնների պահպանման հմտությունները
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02