Իրանի հետ միջուկային գործարքը գործում Է եւ պետք Է պահպանվի՝ ինչ Էլ որ լինի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու Սիրիայի համար դոնորների միջազգային խորհրդաժողովին, որը կազմակերպել են ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը: «Կա Իրանի հետ միայն մեկ գործարք, միջուկային դոսիեի վերաբերյալ:
Այն գործում Է ու պետք Է պահպանվի»,-հայտարարել Է Մոգերինին: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ չի պաշտպանում Իրանի հետ համաձայնագրի չեղարկումը, բայց ցանկանում Է սկսել նոր համաձայնագրի պատրաստման աշխատանքը: «Մի քանի ամիս շարունակ ես ասում եմ, որ դա անբավարար համաձայնագիր Է, բայց որը, համենայն դեպս, մեզ օգնում Է վերահսկողություն ունենալ միջուկային ակտիվության նկատմամբ:
Մենք կցանկանայինք սկսել աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի խոսքով՝ նոր համաձայնագիրը կներառի չորս կետ. իրանական միջուկային ծրագրի արգելափակում մինչեւ 2025 թվականը, միջուկային ակտիվության ավելի երկարատեւ արգելք, Իրանի բալիստիկ ծրագրի դադարեցում եւ պայմանների ստեղծում տարածաշրջանի քաղաքական կայունության համար:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02