ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կտրականապես մերժում է պնդումները, թե Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմամբ, Ռուսաստանը փորձ էր անում մենաշնորհ հաստատել կարգավորման ղարաբաղյան գործընթացի նկատմամբ:
«Ես մինչ այդ հանդիպումը, նաև դրանից հետո իմ ճեպազրույցների ժամանակ, ասել եմ՝ մտահոգություններ կային, թե Ռուսաստանն իբր իր մենաշնորհն է հաստատում գործընթացի նկատմամբ, չի ցանկանում տեղեկություններ տրամադրել և այլն: Սակայն, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում և դրանից հետո բոլորը համոզվեցին՝ միջնորդներն անհրաժեշտ կերպով տեղեկացված են եղել և իրենց գործընթացից դուրս չեն զգացել: Հենց կողմերը ու նաև դիտորդներն են բարձր գնահատել այդ հանդիպման արդյունավետությունը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Զախարովան, որն ուղեկցում է Երեւանում ՀԱՊԿ երկրների խորհրդի նիստին մասնակցող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Զախարովան ձեռնպահ է մնացել Սարգսյան- Ալիև նոր հանդիպման մասին տեղեկություններ հաղորդելուց՝ նշելով, թե դա հենց կողմերը պետք է անեն:
«Որտեղ և երբ պետք է հանդիպեն իրենց առաջնորդները, դա այն տեղեկությունն է, որը պետք է հենց կողմերը տրամադրեն: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղղությամբ մեծագույն ջանքեր է գործադրում հենց Ռուսաստանի Դաշնության նախագահը, արտգործնախարարը, ըստ էության՝ ողջ արտաքին գերատեսչությունը: Դա արվում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ խողովակներով ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ ամենն արվում է, քանի որ մենք հասկանում ենք՝ հապաղման յուրաքանչյուր օրն իր մեջ խաղաղ բնակիչների հանդեպ սպառնալիք է կրում»,- ասել է Մարիա Զախարովան:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44