«Ինչպես հայտնի է՝ հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում արթիկցիները մեծ վնասներ են կրել: ՀՀ կառավարությունը մինչև 4.6 մլն դրամ կհատկացնի հեղեղի հետևանքով տուժած յուրաքանչյուր ընտանիքի բնակարանները նորոգելու և խնդիրները վերացնելու համար: Սակայն արթիկցիները դժգոհ են կառավարության սահմանած փոխհատուցման չափից:
«Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, արթիկցի Մուշեղ Պետոյանից հետաքրքրվեց, թե նա ինչով է օգնել արթիկցիներին:
-Պարոն Պետոյան, Դուք կոնկրետ ինչո՞վ եք օգնել արթիկցիներին:
-Ես կոնկրետ ինչո՞վ կարող եմ օգնել: Ես օգնելու ի՞նչ տարբերակ ունեմ:
-Գուցե՞ դրամական աջակցություն եք ցուցաբերել:
-Միայն հոգեպես:
-Հոգեպե՞ս…
-Կողքներին եմ կանգնել: Ես ժողովրդի կողքին եմ, իրենց հետ եմ: Ամեն օր էլ ես իրենց հետ եմ: Մեր տունն էլ է ավերվել: Նույն վիճակում մեր տունն է: Ֆինանսական ինչ կարգի օգնություն կարող եմ ես տալ: Ես որտեղից գումար վեր ունեմ, որ իրենց տամ: Այս ամսվա աշխատավարձս բաժանելում եմ 12 տան վրա:
-Որքա՞ն է կազսմում Ձեր աշխատավարձը:
-600 հազար դրամ: Այդ նույն վիճակում էլ ես եմ: Այն 12 ընտանիքները, որոնք առավել շատ վնաս են կրել, նրանցից մեկն էլ մենք ենք: Այսինքն՝ իմ հայրական տան առաջին հարկի կիսով չափ ջուրը լցվեց, գույքը վնասվեց: Դուք տեղյա՞կ եք:
-Այսինքն՝ ՀՀ կառավարությունը Ձեզ նույնպես փոխհատուցելու է, թե՞ հրաժարվելու եք կառավարության փոխհատուցումից՝ հորդորելով այն բաշխել մնացած տուժող ընտանիքներին:
-Ես չգիտեմ, դա ծնողներիս տունն է, իրենք կորոշեն:
Հ. Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ ԱԺ ԲՀԿ_ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում շքեղ ռեստորանային համալիր է կառուցել»,-գրում է թերթը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47