«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հուլիսի 3-ին Հայաստանում Վարդավառի օրն էր: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բայց եթե այսպես շարունակվի, Վարդավառն ի վերջո ողբերգությամբ է ավարտվելու: Այսպիսի բան 20-30 տարի առաջ չկար: Վարդավառի օրը երեխաները իրար էին ջրում իրենց փողոցներում, ուրախանում էին, իրար հետևից ընկնում, անցնում-գնում էր: Ինչպե՞ս է ստացվել, որ Վարդավառը գեղեցիկ տոնից տրանսֆորմացվել է խուլիգանության հասնող երևույթի, դժվար է պատկերացնել: Դեռ մի կողմ թողնենք, որ այդ օրը հատուկ ջրող ջոկատներ են ստեղծվում, որոնք ամենուրեք բոլորին ջրում են: Անխտիր բոլորին: Տարեց կնոջ վրա մի քանի հոգով հարձակվում են, կինը խնդրում է, թե բալա ջան, մի արեք, կարևոր տեղ եմ գնում, ոչ մի ազդեցություն չի թողնում, 4-5 դույլ ջուրը լցնում են նրա վրա, մինչև վերջին թելը ջուր սարքում: Բայց շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, երբ ցելոֆանե տոպրակների մեջ ջուր են լցնում ու դրանցով հարվածում տրանսպորտային միջոցներին: Երեկ ականատես եղանք նման մի դեպքի: Տիգրան Մեծի փողոցում ավտոլվացման կետի մոտ մի խումբ 20-25 տարեկան երիտասարդներ ցելոֆանե տոպրակներով հարվածեցին 14 համարի երթուղային մեքենային: Այդ մեքենան քիչ էր մնում հարվածեր մեկ այլ մեքենայի: Այդ պահին վթարային վիճակ ստեղծվեց: Վարորդը զայրացած դուրս եկավ, ամոթանք տվեց, 10-15 երիտասարդ կալմեջ արեց նրան, բանը հասնում էր ծեծկռտուքի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44