Գեղարքունիքի մարզում կարկտահարության հասցրած վնասի չափերը գնահատելու համար գյուղատնտեսության նխարարությունը մասնագետների խումբ է ուղարկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, վնասները մեծ ծավալի չեն, բայց կան այգիներ, որոնք վնասվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախկինում ինչ է արվել կարկտահարության հետեւանքով վնասները գնահահատելուց հետո, ինչին նախարարը պատասխանեց, որ վնասի չափը պարզելուց հետո կառավարությունը սովորաբար հնարավորություն է ունեցել զիջելու հողի հարկը, ջրի վարձը, կամ սերմերի համար է փոխհատուցում տրվել:
Նախարարը նշեց, որ կարկտահարված հատվածը դուրս է հակակարկտային ներազդեցության դաշտից. «Այս պահին կարողանում ենք ընդամենը 15 տոկոսը ծածկել, երկու տարվա ընթացքում պետք է ծածկենք 70 տոկոսը»,-ասաց նա:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք այդ թեմային կանդրադառնանք: Պետք է այնպես անել, որ աջակցություն լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ զգան, որ իսկապես պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից իրենք դուրս գան: Այս խնդրին պետք է անդրադարձ կատարել կառավարության ծրագրի ընդունումից հետո»:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02