Գյումրի համայնքի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը: Մինչ նիստի մեկնարկը, քաղաքապետարանի դահլիճի մուտքի մոտ հավաքվել էին քաղաքապետի համախոհները, ովքեր աջակցություն են հայտնում գործող քաղաքապետին:
Մայիսի 14-ին Գյումրու քաղաքապետարանն ավագանու 13 անդամներից ընդունել է քաղաքապետին անվստահություն հայտնելու դիմում: Ի դեպ, նրանցից 10-ը հենց «Բալասանյան» դաշինքից են: Նրանց միացել է մեկ թեկնածու ՕԵԿ-ից, երկուսը՝ ԲՀԿ-ից:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության խումբը ներկայացրել էր նաև իրենց թեկնածուին՝ ավագանու անդամ գործարար Տիգրան Հովհաննիսյանին, ով արդեն վեց տարի է ավագանու անդամ է:
Նիստի մեկնարկին «ԳԱԼԱ» խմբակցության անդամները նշեցին, որ սա կեղծ օրակարգ է, քանի որ նախաձեռնող խումբը հատուկ է Բալասանյանին անվստահություն հայտնում, որպեսզի նման կերպ կարողանա երկարացնել նրա գործունեությունը ևս մեկ տարով: «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից:
Թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս ընթացքում ինքն ընդհանրապես որևէ գործունեություն չի ծավալել, նշեց, որ ավագանու անդամ լինելու 6 տարվա ընթացքում ստացել է 700 գրավոր և նույնքան էլ բանավոր դիմումներ քաղաքացիներից:
«Վստահ եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում»,-նշեց թեկնածուն՝ հավելելով, սակայն, որ չնայած ինքը ևս ստորագրել է անվստահություն հայտնելու դիմումի տակ, այնուամենայնիվ, կողմ է Բալասանյանին: Թեկնածուն հրաժարվեց պատասխանել նիստում հնչեցրած որևէ հարցի:
Ավագանու նիստին բացակա էին ԲՀԿ 6 անդամ, ևս մեկը՝ «Բալասանյան» դաշինքից: ՕԵԿ 2 ավագանիներ հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը:
Քվեարկությունը կկայանա ընդմիջումից հետո:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02