Ավելի քան 100 հեծանվորդներ մայիսի 28-ի վաղ առավոտյան մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական երթով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծն իրականացնում է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
«Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես մասնակցում է բոլոր համապետական տոներին. «Մեր այս նախաձեռնությամբ քարոզում ենք ոչ միայն առողջ ապրելակերպ ու հեծանվային մշակույթը, այլեւ առհասարակ հեծանվային փիլիսոփայությունը, որն իր մեջ ներառում է շատ-շատ դրական լիցքեր, եւ հուսով ենք՝ մեր այսօրվա միջոցառումը ոչ միայն քաղաքին կհաղորդի տոնական շունչ, այլեւ շատերը կվարակվեն հեծանվային վարակով»։
Նա նաեւ նշեց, որ Երեւանն իդեալական քաղաք է հեծանիվ վարելու համար, սակայն պետք է որոշակի նախապայմաններ ստեղծել հեծանվային երթեւեկությունն է՜լ ավելի անվտանգ կազմակերպելու համար։
Հեծանվային երթին մասնակցում էին Երեւանի եւ մարզերից ժամանած հեծանվորդներ։ Արշավը մեկնարկելուց առաջ բոլոր հեծանվորդները ծանոթացվեցին երթի կանոններին։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02