Տնտեսական մենաշնորհների գոյության միակ նպատակը իշխանության վերարտադրության համար անհրաժեշտ փողի ու կապիտալի կուտակումն է եղել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը ստիպված է եղել հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել մոնոպոլիաներին, փողի նկատմամբ վերահսկողություն է ծավալվել: Իսկ սա, Փաշինյանի խոքով, արգելակել է իրական տնտեսական աճը, չնայած՝ «տնտեսական աճ ապահովելու խնդիր իշխանության առաջ չի դրվել»:
«Բարեկեցիկ մարդը պակաս հակված կլինի ընտրակաշառքին, իսկ նման իրավիճակում փողերը կարող են չհերիքել: Որքան ցածր է քաղաքացու սոցիալական ու կրթական համակակրգը, այնքան ավելի հնազանդ է նա կոռուպցիոն համակարգին: Հայաստանում տեղ գտած քայքայիչ երևույթները կապ ունեն իշխանությունը պահպանելու, ոչինչի առաջ կանգ չառնելու թիմերի մոլուցքի հետ:
Մեր կառավարության առաքելությունը քայքայիչ այս մտածողությունը Հայաստանից արմատախիլ անելը: Սրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները առկա են, որովհետև ՀՀ հպարտ քաղաքացին կարողացավ ջարդուփշուր անել ստրկացնող շղթաները»,- շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյանն ընգծեց՝ իրենց կարևոր խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնց հիմնական նպատակը պետք է լինի արդար ու ազատ ընտրությունների անցկացումը, ժողովրդին իշխանություն վերադարձնելը:
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա: Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին և կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ, եթե դրանք անցկացվեն այսօր: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահելու մոլուցքը: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոցից և ընտրական նապատրաստություններ կտեսնեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Ընտրական օրենսգիքրը լրջագույն փոփոխությունների է ենթարկվելու, ամրագրվելու են ընտրությունների թափանցիկությունը: Նա հայտնեց, որ ԸՕ փոփոխություններ անցկացնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում կընգրկվեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02