Ակնհայտ է, որ «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» լայնորեն չեն ինտեգրվում նոր կառավարության մեջ և սրանով վարչապետ Փաշինյանը միգուցե ցույց է տալիս իր անվստահությունը «գործընկեր» կուսակցությունների նկատմամբ, այն բանի համար, որ նրանք ի սկզբանե չմիացան իր կողմից նախաձեռնած քայլարշավին և հեղափոխությանը միացան կեսից, երբ արդեն նշմարվում էր հեղափոխության հաղթանակը: Շաբաթներ առաջ Արամ Սարգսյանը բացեիբաց հայտարարեց , որ իր կուսակցությունը սեփական մարզի՝ Արարատի մազպետի թեկնածու ունի , փաստացի, մեսիջ ուղարկելով վարչապետ Փաշինյանին, որ չէր հրաժարվի Արարատի մարզպետի քվոտան ստանալուց , բայց վարչապետ Փաշինյանը Արարատի մարզպետ նշանակելով իր կուսակցին՝ Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին, փաստացի, մերժեց Արամ Սարգսյանին:
Վարչապետ Փաշինյանը մարզպետի հարցում փաստացի մերժեց նաև Էդմոն Մարուքյանին, Մարուքյանի հարազատ մարզում մարզպետ չնշանակելով Մարուքյանի եղբորը, ով տարիներ շարունակ համառորեն պայքարում է Վանաձորի քաղաքապետ դառնալու համար և վստահաբար դեմ չէր լինի Լոռու մարզպետ նշանակվելուն: Վարչապետ Փաշինյանն իր գործընկեր կուսակցություններին մեկական նախարարական պորտֆելներ է վստահել, իսկ նրա թիմակիցներն համառորեն լուրեր են տարածում , որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանը մասնակցելու է առանց «Ելք» դաշինքի, սեփական կուսակցությամբ և, եթե այս լուրերն իրականություն դառնան՝ «Ելք»-ի մյուս կուսակցությունները կարող են հայտնվել բավականին ծանր, մինչև անգամ՝ հաջորդ խորհրդարանում չհայտնվելու վտանգի առջև:
Եվ չի բացառվում, որ նման իրավիճակում և՛ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», և՛ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» ոչ բարձրաձայն , բայց դեմ լինեն Խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու փաշինյանական գաղափարին....
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02