ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ ՀՀ զինված ուժերում արձանագրված խնդիրների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ:
հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Դեպքեր են արձանագրվել, երբ զորակոչի փուլում բժշկական փորձաքննություն է իրականցվել, և հիվանդությունների առկայության պարագայում անձը սխալմամբ զորակոչվել է բանակ:Մենք խնդրել ենք Պաշտպանության նախարարությանը ևս մեկ անգամ իրականացնել փորձաքննություն այնտեղ, որոնք հաստատել են հիվանդության առկայությունը: Իհարկե, եղել են դեպքեր, որ չի հաստատվել: Այս բոլոր հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սերտ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ: Մեր աշխատակազմում նույնպես ունենք բժիշկներ և բոլոր հարցերին ցուցաբերում ենք մասնագիտական մոտեցում, որովհետև հակառակ պարագայում մենք այստեղ լուրջ արդյունքներ ակնկալել չենք կարող»,- ասաց Թաթոյանը:
Օմբուդսմենը նշեց, որ խնդիրներ կան, որոնք վերաբերում են զորակոչի փուլում ռազմաբշժկական փորձաքննություններին և տրամադրվող եզրակացություններին:
«Չափազանց կարևոր է, որպեսզի այդ բոլոր փաստաթղթերը տրամադրվեն զինծառայողներին: Ցանկացած զինծառայող պետք է հստակ տիրապետի իր իրավունքներին և, իհարկե, իրենց իրավունքներին վերաբերող փաստաթղթերը հասանելի լինեն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին ստացել են 6 հազարից ավելի բողոքներ, որոնց 20-30 տոկոսը առնչվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:
«Ունենք բողոքներ, որոնք վերաբերում են կարգապահական վարույթներին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եղել են դեպքեր, երբ սպայի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, բայց վարույթի ընթացքում նրա իրավունքները չեն ապահովել»,- նշեց Թաթոյանը:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03