Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց արգելված ժամերին հրավառությունների խնդիրը և օրինակ բերեց, որ Նորք-Մարաշում վերջերս ուշ ժամի գրանցվել է հրավառություն, որի ձայնագրությունը կա համացանցում:
Tert.am-ը ոստիկանությունից պարզաբանում խնդրեց, թե ի՞նչ դեպքի մասին է խոսքը, արդյոք ոստիկանությունն ահազանգ ստացե՞լ է նշված տարածքում հրավառության վերաբերյալ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ խոսքը հունիսի 8-ին տեղի ունեցած հրավառության մասին է, որին ոստիկանությունն արագ արձագանքել է, հրավառություն իրականացնողի ինքնությունն ու շարժառիթը պարզվել է:
«Նորք Մարաշի 13-րդ փողոցում հունիսի 8-ին՝ ժամը 00:30-ին հրավառություն է տեղի ունեցել: Տեղում Նորք Մարաշի ոստիկանները պարզել են հրավառություն իրականացնողի ինքնությունը, իսկ շարժառիթը եղել է թոռան տարեդարձը»,-հայտնեցին ոստիկանությունից և հավելեցին, որ նյութեր է նախապատրաստվում:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ և հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01