Վերջին 1-1.5 ամսվա ընթացքում, փոքր ընդհատումներով, ադրբեջանական կողմը բավականին ակտիվ է, ինչը տարբեր դրսևորումներով է արտահայտվում»,- մեկնաբանելով շփման գծում նախօրեին տեղի ունեցած միջադեպը, ինչի հետևանքով Արցախում զինծառայող է վիրավորվել, 168.am-ին ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ակտիվության այս փուլը սկսվել է դեռևս ապրիլի 12-ին, երբ սահմանագծի ադրբեջանական հատվածում, որոշակի խորության վրա զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժվեր նկատվեցին: Ավելի ուշ այդ տեսագրությունները պաշտպանության բանակը հրապարակեց, իսկ այս փուլում առավել ակտիվ են հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք այս պահին ավելի շատ լարվածություն են առաջացնում դիպուկահար խմբերի ակտիվ ներգրավմամբ»,- նշեց նախագահի խորհրդականը:
Հարցին, թե արդյո՞ք Արցախում տեղի ունեցած միջադեպն ու առկա ընդհանուր լարվածությունը կապված են Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացմամբ, Տ. Աբրահամյանը նշեց.
«Նախիջևանի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ տեղի ունեցող ցանկացած զարգացում, ակտիվություն փոխկապակցված են և դրանք պետք է դիտարկել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ»,- ասաց նախագահի խորհրդականն ու չբացառեց, որ իրավիճակն ինչ-որ փուլում կարող է առավել սուր դրսևորումներ ունենալ:
Վերջում Տ. Աբրահամյանը հավելեց, որ այս համատեքստում տրամաբանական էր, որ Ադրբեջանն այսօր կայանալիք ԵԱՀԿ առաքելությանը դուրս չբերեց առաջապահ դիրքեր:
«Ակնհայտ է, որ առաջնագծում Ադրբեջանը թաքցնելու բան ունի, ինչից միջնորդ երկրները պետք է եզրահանգումներ անեն»,- ավելացրեց նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01