Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Թորոսյանն ընդգծել է ՀՀ-ում այս գրասենյակի բացումից ի վեր մեր երկրում առողջապահական ամենատարբեր ծրագրերի արձանագրած հաջողությունները եւ գործակցության շարունակման ու սերտացման պատրաստակամությունը: «Տարբեր ծրագրեր մենք հաջողել ենք նաեւ այս հիմնադրամի տեխնիկական, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ»,-շեշտել է նախարարը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ գործակցության հիմնական ձեռքբերումներից են 1990-ականների համեմատ մանկական մահացության զգալի կրճատումը, Հայաստանի՝ պոլիոմելիտից ազատ գոտի դառնալը, նոր պատվաստանյութերի ներդրման եւ պատվաստումների ծրագրում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովումը եւ այլն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է առողջապահության նախարարությանը՝ բարելավել տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակը: Համատեղ ջանքերով առողջության առաջնային պահպանման օղակում զարգացվում է խորհրդատվական համակարգը, մասնավորապես, խթանելու կրծքով կերակրումը, «Երեխաներին կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի կիրարկումը, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սննդի օգտագործումն ու առողջ ապրելակերպը:
Նախնական առողջապահական մակարդակում համատեղ ջանքերով ներդրվում է տնային այցերի միասնական համակարգ, որի շրջանակներում առողջապահական և սոցիալական աջակցության ծառայությունները պետք է գնահատեն հաշմանդամ երեխաների ու նրանց ընտանիքների կարիքները՝ փորձելու լուծել խնդիրները:
Հանդիպման ժամանակ շեշտվել է Հայաստանում երեխաների մոտ տրավմատիզմի բարձր ցուցանիշը, որը համապատասխան ուշադրություն է պահանջում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու մանկական տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններին:
Կողմերը վերահաստատել են գործակցությունն ակտիվորեն շարունակելու, սերտացնելու իրենց պատրաստակամությունը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02