Հայաստանում դեռևս տնտեսական ցուցանիշի աճող տեմպեր կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո տնտեսական ի՞նչ արդյունքներ են կանխատեսվում:
«Ապրիլյան դեպքերի ժամանակ, ինչը և ակնկալվում էր, որոշակի դանդաղություն տեղի է ունեցել, բայց դա նորմալ է, որովհետև նման իրավիճակներում ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարբեր երկրներում, ցույցերը, հավաքները կամ նման միջոցառումներն ազդում են սպառման վրա, տնտեսական քաղաքականության վրա: Մինչև տարվա վերջ, կարծում եմ, հնարավոր կլինի ապահովել պետական բյուջեով նախատեսված տնտեսական աճը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով ամեն ինչ կախված կլինի տնտեսական քաղաքականության կուրսից»,- ասաց Վարդան Արամյանը:
Նախկին նախարարի խոսքով՝ տնտեսվարողների համար շատ կարևոր են տնտեսական քաղաքականության հեռանկարները: Արամյանն ասաց, որ եթե տնտեսական քաղաքականության հեռանկարներն օրինակ տարին մեկ փոխվում են, տնտեսվարողների մոտ դա ձևավորում է համապատասխան սպասումներ՝ դրսևորում են պահպանողական քաղաքականություն:
«Կարծես թե տնտեսական քաղաքականության կուրսը շարունակում է նախորդը: Կարծում եմ, որ անհանգստանալ պետք չէ, տնտեսական կանխատեսված աճի ցուցանիշը կապահովվի: Այս տենդենցի ապահովման պարագայում կապահովենք 4.5 տոկոսը»,- նշեց Վարդան Արամյանը:
Խոսելով այն տեսակետների մասին, որոնք հնչել էին կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկման ժամանակ, թե հնարավոր է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, Արամյանն ասաց, որ նոր պարտավորություններ վերցնելուց առաջ պետք է տեսանելի լինի, թե ինչպիսի եկամուտներ են ապահովվելու:
«Եթե քո տեսադաշտում եկամուտների ապահովման հնարավորություն չկա, խիստ վտանգավոր է պարտավորություն վերցնել՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու: Այո, մենք միշտ ասել ենք, որ նվազագույն աշխատավարձերը և թոշակները ժամանակի ընթացքում պետք է բարձրանան, բայց որքա՞ն: Չի կարող լինի տնտեսական աճ, և դրանից չօգտվեն աշխատողները, թոշակառուները: Թոշակների և աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, բայց հարցն այն է, թե որքան պետք է բարձրանան: Մեկ անգամ բարձրացումը նշանակում է, որ հետագայում պետք է դրա հետ ապրես, դա մեկ անգամյա բարձրացում չէ, տարիների բարձրացում է»,- նշեց նախկին նախարարը:
Ըստ նրա՝ եթե կառավարությունն ընդունի այնպիսի որոշում, որը հետագայում եկամուտների չապահովման առումով չարդարացվի, դա խնդրահարույց կլինի:
tert.am
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03