Նոր իշխանության կողմից կոռուպցիայի դեմ հայտարարված արշավը գովելի է, և պետք է շարունակել, որպեսզի եթե գոնե չկարողանան վերջնական լուծել այդ հարցը, ապա գոնե նվազեցնեն. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Ցտեսություն կոռուպցիային կարող ենք ասել, և վերջնական կոռուպցիան հնարավոր է վերացնել, եթե չլինենք մարդ, այլ՝ հրեշտակներ»,-ասաց նա:
Արամյանը նշեց, որ 90-ականներից մինչ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ ծրագրեր էին իրականացվում: «Բայց գնում էր փոքր գումարների հետ կապած, չեմ հիշում, որ 50 000 դոլարից ավելի գումարներ լինեին, այսինքն՝ 50 000-ից ավելին արդեն չբացահայտվող էր»,-ասաց նա:
Ամարյանի խոսքով՝ ժողովուրդը հոգնել է կոռուպցիայից. «Բայց նույն ժողովուրդն առանց դրա էլ չի կարողանում, պահանջարկ կա, տվող կա, ուրեմն վերցնող էլ կա:
Կարևոր է մթնոլորտը փոխել, հակառակ դեպքում կլինի ձևական»:
Ալեքսանդր Ամարյանի խոսքով, կարևոր է, որ հաշվի չառնվի, թե «ով է առաջին դեմքը կանգնած կոռուպցիայի մեխանիզմի սկզբում»: Նա նկատեց, որ չի հիշում, որ լուրջ բարձրաստիճան պաշտոնյաներ լինեին, որոնք կոռուպցիայի մեջ ընկնեին:
Դատավորների հարցում, ըստ նրա, թերևս անցած տարին շահավետ էր՝ երեք դատավոր ձերբակալվեց: «Այս հարցում խնդիրը հեշտ է դրված, այն դատավորները, որոնք ձեռք չէին տալիս, արդեն կարող էին արագ նման միջոցով շարքերից հանել: Ընդհանուր 50-60 տոկոսը կոռուպցիա են կիրառում»,-ասաց նա:
ՀԿ նախագահը նկատեց, որ տեղատվություն գտնելը դժվար չէ. «Տեղեկությունների հավաքագրումը 100 տոկոսով մեկից մեկ է Հայաստանում, մնում է ինֆորմացիան մշակվի և արդեն բացահայտվի. մի քանի հատ բացահայտումից հետո մեկը չի ցանկանա պատասխանատվության ենթարկվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի բացահայտումներին և գումարը հետ գանձելով պատասխանատվության չենթարկելու մոտեցմանը, ՀԿ նախագահն ասաց, որ նույն, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի դեմ բացահայտումներից հետո, ճիշտ է, որ գումարը վերականգնվում է՝ գործը կարճվում է: «Սա է մեխանիզմը, օրենքը հստակ է՝ գումարը վճարեց, պետք է գործը կարճել»,-ասաց նա:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01