Պրակտիկ առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի տեսանելի. այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Իսկ տեսական առումով, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, ելնելով ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության բնույթից, մեր ժողովրդի քաղաքականությունից՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա:
«Կարծում եմ՝ ներդաշնակությունը պետք է հիմնավորվի, պետք է հաշվի առնվեն մեր երկրի պատմական, քաղաքական հատկությունները, և չպետք է մոռանանք, որ մենք Մերձավոր Արևելքում ունենք համայնքներ, մենք ունենք մեծ փորձառություն հարաբերվելու իսլամի հետ՝ տարածելով համերաշխության այն դաշտը, որ կա իսլամի և քրիստոնեության միջև»,- ասաց նա:
Վերջինս կարևոր համարեց մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ ձևակերպելը և աշխարհին մեր տեղն ու դերը ճիշտ ներկայացնելը: «Պետք է աշխարհին մեզ ներկայացնենք որպես մի երկիր, որը ձգտում է ներդաշնակության»,- ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը նաև պարզաբանեց՝ իր ասածը կոմպլեմենտարիզմ չէ, որը հատուկ է թույլ երկրներին, որոնք փորձում են դաշնակից ձեռք բերել, բայց չեն բավարարվում դրանով, այլ համագործակցության եզրեր են գտնում: «Կոմպլմենտարիզը պետության ինքնության կորուստն է, պատեպաշտությունն է: Այս քաղաքականությունը, որը ես առաջարկում եմ, պետք է հիմնված լինի մեր ժողովրդի, մեր քաղաքակրթության ինքնության վրա»,- ասաց նա
tert.am
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03