Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Եգորյանը նշեց, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ և «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը անձնական երաշխավորագիր են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ընդգծեց, որ միջնորդությանը չի առարկում` հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորությունները: Դատարանը տեղում խորհրդակցեց և որոշում կայացրեց հետաձգել միջնորդության քննարկումը` խորհրդակցական սենյակում քննարկելու համար:
Իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություններով հանդես եկան նաև Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանները: Նշված միջնորդություններին ևս մեղադրող կողմը չառարկեց` հաշվի առնելով «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորների երաշխավորությունները: Դատարանը որոշեց այդ միջնորդությունների քննարկումը ևս հետաձգել:
Խափանման միջոցի միջնորդության քննարկումը հնարավոր է Վերաքննիչ բողոքի քննարկումից հետո միայն:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 20-ին ԺիրայրՍեֆիլյանին դատապարտել է ազատազրկման 10 տարի 5 ամիս ժամկետով: Դատարանը որոշելէ Քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի 1-ին մասով Սեֆիլյանին դատապարտելազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, 235 հոդվածի 3-րդ մասով՝ 5 տարի ժամկետով, 35-219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ ազատազրկման 6 տարի ժամկետով:
Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև ԳևորգՍաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, ՆերսեսՊողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջինատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01